<< ՄԵԾ ՍԱՂԱՎԱՐՏԻՆ >> ԸՆԴԱՌԱՋ

11:57 - 14 Մար, 2025

Թբիլիսիում մարտի 21 – 23 –ը  տեղի կունենա  << Մեծ սաղավարտ >> անվանումով  ձյուդոյի միջազգային հեղինակավոր մրցաշարը:

Լավ մասնակցություն ունենալու նպատակով Հայաստանի մարզիկներ, գյումրեցի Աշիկ Անդրեյանը / 60 կգ /, երևանցիներ Արտակ Թորոսյանը / 73 կգ /, Գրիգորի Պասևինը / 81 կգ / և Գոռ Կարապետյանը / 100 կգ /, հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի ղեկավարությամբ,  ընդգրկված են Չեխիայի Նիմբուրգ քաղաքում անցկացվող օլիմպիական մարզական միջազգային հավաքում: Ավարտից հետո մեր տղաները կվերադառնան Երևան, ապա կմեկնեն Թբիլիսի:

 

Այլ նորություններ